Իրանն ու աշխարհի վեց տերություններն այսօր Ժնևում անցկացնում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ՝ վճռական օրը, որի ընթացքում կողմերը կփորձեն հաղթահարել տարաձայնությունները Թեհրանի միջուկային ծրագրի իրականացման սահմանափակման ժամանակավոր համաձայնության հասնելու շուրջ:
Երկու կողմերի դիվանագետները տեղեկացրել են բանակցությունների նախորդ երկու օրվա ընթացքում ձեռք բերված առաջընթացի մասին՝ միաժամանակ նշելով, որ դեռևս մնում են զգալի տարաձայնություններ:
Բանակցությունների ընթացքում համաձայնության հասնելու հիմնական դժվարություններից են այն խնդիրը, թե Իրանին որ չափով է թույլատրվելու իրականացել ուրանի հարստացումը, ինչպես նաև այն հարցը, թե որքանով են թուլացվելու Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Ներկայում կողմերը քննարկում են համաձայնության առաջին փուլը, որն ուղղված է կողմերի միջև վստահության ամրապնդման: Կողմերը միաժամանակ աշխատում են առավել համապարփակ գործարքի մշակման ուղղությամբ, որը միտված կլինի նվազեցնելու Արևմուտքի մտահոգությունները միջուկային զենք ստեղծելու Իրանի կարողությունների մասին:
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Առաքչին նախօրեին նշել է, որ իր երկիրը չի համաձայնվի ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Ուրանի հարստացման արդյունքում ստեղծվում է նյութ, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի արտադրության համար, ինչպես նաև խաղաղ նպատակներով, օրինակ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Թեհրանը հերքում է միջուկային զենքի մշակման աշխատանքներ իրականացնելու մասին իրեն ներկայացվող մեղադրանքները: Իրանական կողմն առաջարկել է դադարեցնել միջուկային իր ծրագրի որոշ մասեր և թույլատրել միջազգային տեսչական ավելի մանրամասն այցերի կատարումն այն դեպքում, եթե Արևմուտքը թեթևացնի իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: