Մատչելի հղումներ

Իրանի ռազմանավերը կմոտենան ԱՄՆ-ի ծովային սահմանին


Ծովակալ Հադադի համաձայն, «այս քայլն ԱՄՆ-ին հասցեագրված ուղերձ է»

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարներից մեկի համաձայն, երկրի ռազմածովային ուժերի մի քանի ռազմանավի հրաման է տրվել մոտենալու ԱՄՆ-ի ծովային սահմաններին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից Պարսից ծոցում ռազմանավեր տեղակայելուն:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծովակալ Աֆշին Ռեզայի Հադադն ասել է, թե Իրանի ռազմածովային ուժերի կործանիչ նավը, ինչպես նաև ուղղաթիռներ տեղափոխող սպասարկու մեկ նավ արդեն դուրս են եկել Ատլանտյան օվկիանոս և գտնվում են Հարավային Աֆրիկայի մոտակայքում:

Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատար Հադադի համաձայն, Իրանի ռազմական նավերի այս ուղևորության ընթացքում այս երկրի ռազմանավերն առաջին անգամ կմոտենան ԱՄՆ-ի ծովային սահմանին:

Ծովակալ Հադադի համաձայն, «այս քայլն ԱՄՆ-ին հասցեագրված ուղերձ է»:

Ըստ հաղորդագրությունների, Իրանի ռազմանավերն իրենց ուղևորությունը մեկնարկել էին անցյալ ամիս Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստից: Ռազմանավերի վրա, որոնց ուղևորությունը կտևի երեք ամիս, նավաստիների հետ մեկտեղ գտնվում են Իրանի ռազմածովային ակադեմիայի սաներ:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կանոնավոր ներկայություն են պահպանում Պարսից ծոցում: Իրանի մոտակայքում գտնվող Բահրեյնում տեղակայված է ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը:
XS
SM
MD
LG