Երկուշաբթի օրը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հետ երես առ երես բանակցություններ անցկացնել:
Նա ասել է, որ երկու նախագահները կարող են առաջարկել համաշխարհային խնդիրների լուծումներ և “հասկանալ, թե որ լուծումն է լավագույնը”:
Նրա խոսքերով, այդպիսի բանակցություններն անհրաժեշտ է անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ ինքն ԱՄՆ կայցելի սեպտեմբերին մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովին մասնակցելու համար:
Վերոհիշյալ մեկնաբանությունները կատարվել են Թեհրանում բնակվող օտարերկրացիներին ուղղված իր ելույթի ընթացքում: