Մատչելի հղումներ

Իրանի հետ գործարքը հարատև է՞


Iran talks
Iran talks

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդականը նշել է, որ չնայած Իրանի հետ գործարքը վատաբանելու հակառակորդների ջանքերին, ԱՄՆ-ն առաջ է շարժվում այս պայմանգրի իրականացման ուղղությամբ:

Կոնգրեսի հանրապետականները խիստ ընդդիմանում են հուլիսին Իրանի հետ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ձեռքբերված պայմանագրին, սակայն ձախողվում են այն մերժելու նախաձեռնության մեջ: Մի քանի հանրապետականներ, որոնք նախագահի թեկնածու դառնալու համար մրցապայքարի մեջ են, շեշտել են, որ իրենք նույնպես ձգտելու են խափանել գործարքը: Սակայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Քոլին Քահլը համարում է, որ վարչակազմը վստահ է պայմանագրի կենսունակության մեջ:

«Մինչ նոր նախագահի երևան գալը ունենք մեկ ու կես տարի և երկու կողմերը պետք այդ ընթացքում ցուցադրեն իրենց նվիրվածությունը պայմանագրի տառին ու ոգուն, և ինչքան կողմերի միջև փոխվստահություն հաստատվի, որ գործարքը ի կատար է ածվում, այնքան քաղաքականապես ավելի կենսունակ կլինի այն հետագայում»:

Հիշեցնենք, որ ըստ պայմանագրի՝ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կհանվեն, եթե Իրանը սահմանափակի միջուկային իր ծրագիրը։

Իրանը երկար ժամանակ ժխտում էր միջուկային զենք ստեղծելու նկրտումների վերաբերյալ մեղադրանքները՝ պնդելով, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, ինչպես օրինակ բժշկական հետազոտությունները ու էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG