Մատչելի հղումներ

Իրանը համաձայնվել է ուրանի հարստացումն իրականացնել Թուրքիայում


Իրանը 12ՕՕ կգ ցածր տոկոսի հարստացված ուրան կուղարկի Թուրքիա՝ փոխարենը ստանալով բարձր հարստացված ուրան

Այս մասին Իրանի արտգոծնախարարության խոսնակը հայտարարեց Իրանի, Բրազիլիայի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ այս հարցով անցկացված բանակցություններից հետո։ Ըստ հրապարակված հայտարարության, Իրանը 12ՕՕ կգ ցածր տոկոսի հարստացված ուրան կուղարկի Թուրքիա՝ փոխարենը ստանալով բարձր հարստացված ուրան։

Ըստ խոսնակի, Իրանն Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանն այս մասին կտեղեկացնի մեկ շաբաթվա ընթացքում։

Գործակալության զեկույցներից մեկի համաձայն, Իրանն այժմ ունի մոտ 23ՕՕ կգ ցածր հարստացաված ուրան։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե այս գործարքը կնքվել է 18 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ու ավելացրել, որ այլեւս չկա Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կարիք։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե հույս ունի, որ աշխարհի պետությունները նոր բանակցություններ կսկսեն իր երկրի միջուկային ծրագրերի շուրջ։

Սակայն Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե բանակցությունները չեն կարող վստահեցնել, որ այսպիսով վերանում են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առկա խնդիրները։

Նրա խոսքերով, խնդիրների ՝՝էպիկենտրոնը՛՛ շարունակում է մնալ Իրանի Նաթանզի հաստատությունում անցկացվող հարստացման գործընթացը, ծանր ջրի ռեակտորի կառուցումը եւ մի շարք այլ հարցեր։

XS
SM
MD
LG