Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակակիրն ասում է, թե քաղաքական ընդդիմության շարժումն Իրանում թափ է հավաքում


Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադի
Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադի

Իրանից Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ասել է, թե Իրանի կառավարության նկատմամբ ընդդիմությունն աճ է ապրում:

Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող իրավաբանը հայտնել է, որ ընդդիմության կողմնակիցների թվի աճին նպաստում են կառավարության կողմից իրականացվող բռնությունները և մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև աղքատությունը:

Այս մեկնաբանություններով Էբանդին հանդես է եկել երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գրասենյակ այցելելուց հետո, որի ընթացքում նա փորձում էր աջակցություն ձեռք բերել` Իրանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևի նախագիծ ընդունելու նպատակով:

Էբադիի համաձայն, 2009 թվականին Իրանում անցկացված վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցած բռնությունների հետևանքով երկրում ընդդիմադիր շարժումն ընդհատակ է անցել, սակայն մնացել է անսասան:

2009 թվականի ընտրություններից հետո Էբադին ապրում է արտասահմանում Իրանում:

XS
SM
MD
LG