Մատչելի հղումներ

Քվեարկությունը կայացավ


Քվեարկությունը կայացավ
Քվեարկությունը կայացավ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսի խոսքերով, բանաձևը մի շարք նոր դրույթներ է պարունակում

Չորեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել էր խորհրդի անդամ երկրների քվեարկությունը Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլի վերաբերյալ: Ավելի ուշ` քվեարկությունը կայացավ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսի խոսքերով, բանաձևը մի շարք նոր դրույթներ է պարունակում: Դեսպանը կարծում էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների բանաձևին կողմ կքվեարկեին Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետությունները, սակայն Թուրքիան և Բրազիլիան դեմ քվեարկեցին, իսկ Լիբանանը ձեռնպահ մնաց:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը խոսելով բանաձևի մասին նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլն ավելի խիստ է քան մինչ այս եղածները:

Պատժամիջոցներն իրենց մեջ ներառում են տեղաշարժման իրավունքի և ֆինանսական միջոցների սահմանափակումներ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ առնչություն ունեն Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին: Սահմանափակվելու են նաև իրանական նավերի տեղաշարժման հնարավորությունները միջազգային ջրերում:

Հիշեցնենք, որ Իրանի ղեկավար Մահմուդ Ահմադինեջադը պատժամիջոցների մասին խոսելիս նշել էր, թե դրանց կիրառման պարագայում Իրանն իր միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կդադարեցնի միջազգային հանրության հետ:

XS
SM
MD
LG