Եվրամիության արտգործնախարարները պատրաստվում են Իրանի դեմ հաստատել ավելի խիստ պատժամիջոցներ, ներառյալ նավթի եւ բնական գազի արդյունաբերության ոլորտում ներդրումները արգելելու ծրագրեր։
Նոր պատժամիջոցների նախագծի որոշ հատվածների համաձայն, ակնկալվում է, որ Եվրամիության արտգործնախարարները կհաստատեն հավելյալ պատժամիջոցների որոշումը եւ Թեհրանին կոչ կանեն բանակցությունների սեղանին վերադառնալ։
Եվրամիության նոր քայլերը ուղղված են նաեւ առեւտրի, բանկերի եւ ապահովագրության ոլորտներում Իրանի գործունեության դեմ, ինչպես նաեւ փոխադրության եւ ապանքառաքումների ոլորտների դեմ։
Լրատվական հաղորդագրությունները նշում են, որ նոր պատժամիջոցների ծրագրի նախագիծը Իրանին հորդորում է ՛՛առիթից օգտվել՝՝ եւ մեղմել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համայնքի մտահոգությունները։
Ծրագրի նախագիծը Թեհրանին կոչ է անում նաեւ համաձայնություն կայացնել Եվրամիության բարձրաստիճան հանձնակատար Քաթրին Աշթընի եւ միջուկային բանակցություններում ներգրավված վեց երկրների հետ բանակցությունների թվականի որոշման հարցում։
Եվրամիության հայտարարագիրը դեռեւս պետք է երաշխավորվի Եվրամիության դեսպանների կողմից, այս հինգշաբթի կայանալիք Բրյուսելյան համաժողովում, սակայն նշանակալի փոփոխություններ չեն ակնկալվում։