Իրանցի մի դիվանագետ զգուշացնում է, որ Թեհրանը հավանաբար հրաժարվի վերջերս Թուրքիայի հետ ուրանի հարստացման համաձայնությունից, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարժվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ հաստատելու ուղղությամբ։
Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել է, թե նոր պատժամիջոցների հաստատման դեպքում հստակ կդառնա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանի ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության համաձայն, Իրանի դեսպանը հայտարարել է, թե պատժամիջոցների հաստատման դեպքում, իր երկիրը ՛՛կվերանայի՝՝ համաձայնությունը։
Ռուսաստանի դեսպանը այս մասին նշել է մեկ օր անց Ատոմային Էներգիայի միջազգային կազմակաերությանը Իրանի նամակի ներկայացումից, ուր Իրանը խոսում է 1200 կիլոգրամ ցածր մակարդակի հարստացված ուրանը բարձր մակարդակի հարստացված ուրանով փոխանակելու իր ծրագրի մասին։
Այդուհանդերձ, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, թե փոխանակման ծրագրում ընդգրկված չեն միջազգային համայնքին մտահոգող բազմաթիվ կարեւոր հարցեր։