Մատչելի հղումներ

Խամենեին սատարել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Խամենին զգուշացրել է, որ «որևէ մեկը չպետք է թուլացնի բանագնացներին իրենց դժվարին առաքելությունը կատարելու ժամանակ»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը սատարել է երկրի նախագահ Հասան Ռուհանիի կողմից Արևմուտքի պետությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող բանակցությունները:

Արևմուտքի պետությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին իր վերաբերմունքի մասին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենենին խոսել է կիրակի օրը ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Խամենին ասել է, որ ոչ ոք չպետք է համարի, որ բանագնացները «հաշտվողական» դիրք են զբաղեցնում՝ զգուշացնելով, որ «որևէ մեկը չպետք է թուլացնի բանագնացներին իրենց դժվարին առաքելությունը կատարելու ժամանակ»:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ասել է, որ շարունակում է հոռետեսորեն վերաբերվել Արևմուտքի հետ համաձայնություն ձեռք բերելու հնարավորությանը՝ միաժամանակ նշելով, որ բանագնացների կողմից հաջողության չհասնելու դեպքում Իրանին որևէ վնաս չի պատճառվի:

Իր ելույթում Խամենեին, բացի այդ, քննադատել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգներ զբաղեցրած դիրքը՝ «ժպտացող թշնամի» անվանելով ԱՄՆ-ին, որը, իր խոսքերով, բանակցություններ անցկացնելու կոչ է արել՝ միաժամանակ շարունակելով սպառնալ ռազմական գործողությունների իրականացմամբ:
XS
SM
MD
LG