Մատչելի հղումներ

Իրանն առաջարկություններ է ներկայացրել բանակցությունների ընթացքում


Իրանը փորձում է թուլացնել միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են՝ ուրանի հարստացման գործողությունները դադարեցումից հրաժարվելուն ի պատասխան

Իրանը աշխարհի տերությունների հետ վերսկսված բանակցությունների ընթացքում առաջարկություններ է ներկայացրել իր միջուկային ծրագրի շուրջ:

Այս բանակցություններն առաջինն են Իրանի նախագահ Հասան Ռուհանի իր պաշտոնում ընտրվելուց հետո: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, որոնք այս բանակցությունների շրջանակներում հայտնի են որպես «P5+1» խումբ, ցանկանում են, որ Իրանն ապացույցներ ներկայացնի և հաստատի երկրում իրականացվող միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Իրանն իր հերթին փորձում է թուլացնել միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են՝ ուրանի հարստացման գործողությունները դադարեցումից հրաժարվելուն ի պատասխան:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մանը երեքշաբթի օրն ասել է, թե չունի Իրանի կողմից ներկայացված առաջարկի մանրամասները, սակայն «P5+1» խումբը հույս ունի, որ Իրանի առաջարկում «անդրադարձ կկատարվի խմբի մտահոգություններին»:

Էշթոնի խոսնակն ասել է նաև, որ աշխարհի տերությունները քննարկումից չեն հանել բանակցությունների նախորդ շրջանի ընթացքում ներկայացված առաջարկությունները:

«Մենք կարծում ենք, որ իրանական կողմն է խախտել միջազգային իր պարտավորությունները: Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա են ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բանաձևեր, և, այսպիսով, վստահության ամրապնդման միջոցառումների մասին առաջարկությունները, որոնք ներկայացվել են բանակցությունների ընթացքում, պետք է ընդունի իրականան կողմը», - ասել է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մանը:
XS
SM
MD
LG