Մատչելի հղումներ

Իրանում ձերբակալվել է միջուկային ֆիզիկոսի սպանության գործով տասը կասկածյալ


Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհի
Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհի

Իրանում անցյալ տարի միջուկային ֆիզիկոսներից մեկի կատարված սպանության կապակցությամբ ձերբակալվել է տասը մարդ:

Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին` նշելով, որ կասկածյալները կապ են ունեցել Իսրայելի «Մոսադ» լրտեսական կազմակերպության հետ:

Նրա համաձայն, Իսրայելին աջակցող ցանկացած պետություն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:

Միջուկային ֆիզիկոս Մասուդ Ալի-Մոհամադին անցյալ տարի սպանվել է Թեհրանում գտնվող իր տանը` հեռակառավարվող ռումբի պայթյունի արդյունքում:

Իրանը երկուշաբթի օրը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Ալի-Մոհամադիի մահվան մեջ:

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանքներն «անհեթեթություն» են անվանել, իսկ Իսրայելի նախարարների խորհրդի անդամ Բենյամին Բեն Էլիզերը նշել է, թե անցյալ տարի նա տեղյակ չէր այս միջադեպի մասին, սակայն Իրանի կողմից Իսրայելին մեղադրելու հանգամանքը զարմանալի չէ:

XS
SM
MD
LG