Մատչելի հղումներ

Իրանն ավելացրել է նավթի պաշարների գնահատականը


Իրանն ավելացրել է նավթի պաշարների գնահատականը

Իրանը հայտարարել է երկրում նավթի պաշարների ինը տոկոսով աճի մասին։ Իրանի հայտարարությունը հետևում է մեկ շաբաթ առաջ Իրաքի արված հայտարարությանն այն մասին, որ Իրաքի նավթի պաշարները գերազանցում են Իրանի նավթի պաշարները։

Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ Իրանի նավթի պաշարները կազմում են ավելի քան 150 միլիարդ տակառ, ինչը գերազանցում է նախկինում հայտարարված 138 միլիարդ տակառ կազմող գնահատականները։

Միրքազեմին նշել է, որ նոր գնահատականը հիմնված է նավթի արդյունահանման ծավալների ավելացման և նոր հայտնաբերված պաշարների մասին տվյալներ վրա։

Բացի այդ, Իրանի նավթի նախարար Միրքազեմին հայտարարել է, թե Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները գրեթե չեն ազդում արևմտյան պետությունների կողմից Իրանի նավթարդյունաբերությունում կատարվող ներդումների ծավալի վրա։

XS
SM
MD
LG