Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի երկու տեսուչների մուտքը Իրան արգելվել է


Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, թե ՄԱԿ-ի երկու տեսուչների մուտքը Իրան արգելվել է, Իրանի ատոմային էներգիայի ծրագրի վերաբերյալ, նրա բնութագրմամբ, ՛՛կեղծ տեղեկություններ՝՝ ներկայացնելու համար։

Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե ՄԱԿ-ի երկու տեսուչների մուտքը Իրան արգելվել է, Իրանի ատոմային էներգիայի ծրագրի վերաբերյալ, նրա բնութագրմամբ, ՛՛կեղծ տեղեկություններ՝՝ ներկայացնելու համար։

Իրանի Ուսանողական լրատվական գործակալության համաձայն, Սալեհին ասել է, թե երկու տեսուչներին թույլ չի տրվի այցելել Իրանի միջուկային էներգիայի համալիրները։

Սալեհին տեսուչներին մեղադրում է պաշտոնական քննարկումներից առաջ տեղեկություններ հրապարակելու եւ կեղծ զեկույց ներկայացնելու մեջ։

Իրանը այս քայլին է դիմել, պատժամիջոցների չորրորդ փուլը հաստատելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից հետո։ Արեւմտյան երկրները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագիրը միջուկային զենքեր արտադրելու նպատակ է հետապնդում։ Իրանը, սակայն, մերժում է այդ պնդումը։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը անցյալ ուրբաթ հայտարարել է, թե ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները անօրինական են։

XS
SM
MD
LG