Մատչելի հղումներ

Ահմադինեջադ. ՛՛Իրանը պատրաստ է բանակցել, պայմանների բավարարման դեպքում՝՝


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ արեւմտյան երկրների հետ տարվող բանակցությունները վերականգնել, եթե որոշ պայմաններ բավարարվեն

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ արեւմտյան երկրների հետ տարվող բանակցությունները վերականգնել, եթե որոշ պայմաններ բավարարվեն։

Ահմադինեջադն ասել է, թե Իրանը այդ պայմանները կբացահայտի շուտով։ Նա նաեւ ասել է, թե աշխարհի հզոր երկրները պետք է պատժվեն Թեհրանի դեմ պատժամիջոցներ հաստատելու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալ շաբաթ պատժամիջոցներ հաստատեց Իրանի միջուկային ծրագրերի դեմ։ Եվրամիությունը նույնպես պատրաստվում է պատժամիջոցներ հաստատել Թեհրանի դեմ։

Իրանը հայտարարել է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Ակբար Սալեհին ասել է, թե Իրանը ծրագրում է կառուցել չորս նոր եւ ավելի հզոր արագացուցիչներ։ Նա ասել է, թե այդ ռեակտորները կարտադրեն միջուկային նյութեր, որոնք կարտածվեն իսլամական երկրներ՝ բժշկական հետազոտությունների համար։

XS
SM
MD
LG