Մատչելի հղումներ

Ռուսաստանը արձագանքել է Իրանի քննադատությանը


Ռուսաստանի արտգործնախարարը արձագանքել է Իրանի քննադատությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեղադրեց Իրանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու հարցին ռուսական կողմի դրական մոտեցում ցուցաբերելու պատճառով Իրանի քննադատությունը։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունն անվանեց

՛՛ հուզական՝՝։ Նա Մոսկվայում լրագորղներին հայտնեց, որ Ռուսաստանը միշտ մեծ ջանքեր է գործադրել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, սակայն Իրանից պատշաճ արձագանք չի ստացել։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ եւ հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը խնդրին դիվանագիտորեն խաղաղ լուծում տալու ուղղությամբ։
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Ահմադինեջադը մեղադրել էր Ռուսաստանին՝ ԱՄՆ- ի ճնշման տակ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագիրը խրախուսելու մեջ։

Ահմադինեջադը նաեւ դիմել է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին՝ Բրազիլիայի եւ Թուրքիայի հետ Իրանի միջուկային փոխանակման ծրագիրը ընդունելու կոչով։ Նա հավելել էր, որ սա կլինի խնդրի լուծման միակ ուղին։

XS
SM
MD
LG