Մատչելի հղումներ

Արդյոք հաջողվե՞լ է հրթիռների գործարկումը


Իրանի ռազմածովային ուժերը հրթիռների գործարկման 3 փորձ են իրականացրել:

Իրանական որոշ ինտերնետային կայքէջերի փոխանցմամբ, Իրանի ռազմածովային ուժերը հրթիռների գործարկման 3 անհաջող փորձ են իրականացրել: Տեղեկատվությունը, որ հրապարակվել էր մայիսի 13-ին, նույն օրը` ավելի ուշ հանվել է էլեկտրոնային մամուլի էջերից:

Բրիտանական BBC կայանի տվյալների համաձայն, իրանական IRNA գործակալությունը հրթիռների գործարկման անհաջող փորձի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել է հինգշաբթի առավոտյան` պարսկերեն լեզվով:

BBC-ի հաղորդմամբ, նույն օրը երեկոյան, տեղեկատվությունը հանված է եղել IRNA-ի կայքէջից:

Միաժամանակ, Իրանի պետական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, հրթիռների գործարկումը հաջող ընթացք է ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ 8 օրերի ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ էին իրականացնում Պարսից Ծոցում, Օմանի ծովափնյա, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածներում:

XS
SM
MD
LG