Մատչելի հղումներ

Իրանը կրակ է բացում իրաքցի քրդերի դեմ


Ամերիկյան “Human Rights Watch” իրավապաշտման կազմակերպությունը Իրանի իշխանություններին մեղադրել է հյուսիսային Իրաքի քրդաբնակ հատվածներում անմեղ քաղաքացիների սպանության մեջ:

Նյու Յորքից գործող կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ այս տարվա մայիս ամսին, «Ազատ Կյանք Քուրդիստանին» կուսակցության դեմ Իրանի կողմից իրականացված ռազմական գործողությունների ընթացքում անմեղ քաղաքացիներ են զոհվել:

Զեկույցում նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 500 ընտանիք է բռնի տեղահանվել, զոհվել է մի պատանի, իսկ վիրավորների թիվը հստակորեն չի նշվում:

“Human Rights Watch”-ի կողմից տեղի գյուղացիների հետ անցկացված հարցազրույցները վկայում են, որ իրանցի սահմանապահները պարբերաբար կրակ են բացում գյուղացիների վրա, մինչդեռ Իրաքի կառավարությունը միջադեպերի վերաբերյալ չի հրապարակել և ոչ մի փաստ:

XS
SM
MD
LG