Մատչելի հղումներ

ԱՄՀ. Իրանում նվազել է գնաճը


ԱՄՀ. Իրանում նվազել է գնաճը
ԱՄՀ. Իրանում նվազել է գնաճը

Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն, Իրանում երկու անգամ նվազել է գնաճը, և պետությունը կտրուկ նվազեցրել է սպառողներին տրամադրվող պետական հատկացումները:

Թեհրան կատարած այցի արդյունքում ԱՄՀ-ի փորձագետները հայտնել են, որ գնաճի ցուցանիշն այժմ կազմում է 12 տոկոսից մի փոքր ավելի: Բացի այդ, կառավարությունը զգալիորեն կրճատել է էներգիայի ծախսերը ծածկող հատկացումները, ինչը կստիպի Իրանի ընկերություններին որդեգրել առավել էներգաարդյունավետ գործելակերպ` բարձրացնելով արտահանման եկամտաբերությունը և օժանդակելով տնտեսությանը:

Հիմնադրամի տվյալների համաձայն, նույնիսկ նավթի տատանվող գների պայմաններում Իրանի տնտեսության աճը 2009 և 2010 թվականներին արագացել է` հասնելով 3,5 տոկոս ցուցանիշի:

ԱՄՀ-ը սակայն զգուշացրել է, որ գնաճը վերահսկելու նպատակով այս երկրի կառավարությանն անհրաժեշտ է բարձրացնել վարկերի տոկոսադրույքը և նվազեցնել պետական ծախսերը:

XS
SM
MD
LG