Մատչելի հղումներ

Իրանում բանտարկված երկու ամերիկացի զբոսաշրջիկները ծրագրում են ամուսնանալ


Իրանում ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկներից երկուսի մայրերը հայտարարել են, թե իրենց զավակները ծրագրում են ամուսնանալ։

Իրանում ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկներից երկուսի մայրերը հայտարարել են, թե իրենց զավակները ծրագրում են ամուսնանալ։ Այդ հայտարարության համաձայն, Շեյն Բաուըրը ամուսնության առաջարկ է արել է Սարա Շուրդին հունվար ամսին, Իրանի Էվին բանտում։ Նրանք ծրագրում են ամուսնանալ բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո։ Իրանը ոչինչ չի նշել նրանց ազատ արձակելու մասին։

Ձերբակալված ամերիկացիների մայրերը անցյալ շաբաթ Իրան այցելեցին իրենց երեխաների հետ տեսակցություն ունենալու համար։ Երրորդ ձերբակալված ամերիկացին, Ջոշ Ֆաթալը, ծրագրում է դառնալ նորապսակների քավորը։

Իրանի իշխանությունները երեք ամերիկացիներին ձերբակալել են 10 ամիս առաջ, երբ նրանք զբոսնելիս են եղել Իրան-իրաքյան սահմանի մոտ։ Անցյալ շաբաթ Իրանի կառավարությունը առաջին անգամը լինելով տեսակցություն էր արտոնել ձերբակալված ամերիկացիների եւ նրանց մայրերի միջեւ։

XS
SM
MD
LG