Մատչելի հղումներ

Իրանում կախաղան է հանվել սունիական խմբավորման 11 զինյալ


Իրանում կախաղան է հանվել սունիական խմբավորման 11 զինյալ

Իրանում կախաղան է հանվել «Ջանդալլահ» սունիական խմբավորման 11 անդամ, որոնք պատասխանատվություն են ստանձնել անցյալ շաբաթ անցկացված ահաբեկչական հարձակման համար:

Իրանի արդարադատության մարմինների ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ազատ և արդար դատավարության ընթացքում կայացրած վճռի հիման վրա դատապարտված 11 անձինք կախաղան են հանվել երկուշաբթի օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում:

Իրանի Սիստան-Բալուջիստան նահանգում երկու ահաբեկչի կողմից կատարված հարձակման զոհ էր դարձել 39 մարդ:

Ահաբեկիչները հարձակումն իրականացրել էր մզկիթի մոտ, որտեղ շիական արարողության մասնակիցները նշում էին «Աշուրա»-ն` շիաների համար ամենակարևոր տոներից մեկը:

Միացյալ Նահագները նոյեմբեր ամսին «Ջանդալլահ»-ն ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, կազմակերպությունը 1993 թվականից Իրանի տարածքում կատարված մի շարք հարձակումների ժամանակ կիրառել է ահաբեկչական այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ինքնասպանների կողմից կատարվող ռմբակոծություններն ու թիրախային սպանությունները:

XS
SM
MD
LG