Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր` Իրանում շիաների դեմ ուղղված հարձակման հետևանքով


Բազմաթիվ զոհեր` Իրանում շիաների դեմ ուղղված հարձակման հետևանքով

Իրանի հարավում գտնվող Չահրաբադ քաղաքում շիաների կրոնական ծիսակատարության ընթացքում ինքնասպան ահաբեկչի կողմից կատարված հարձակման զոհ է դարձել առնվազն 39, վիրավորվել` ավելի քան 50 մարդ:

Պակիստանի հետ սահմանի մոտակայքում գտնվող Իրանի Սիստան-Բալուջիստան նահանգում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել սունի ապստամբների «Ջանդալլահ» խմբավորումը:

Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, երբ շիական արարողության մասնակիցները նշում էին «Աշուրա»-ն` շիաների համար ամենակարևոր տոներից մեկը:

Իրանից ստացված հաղորդագրությունների համաձայն, ինքնասպաններից մեկը պայթեցրել էր ինքն իրեն, իսկ մյուսը չի հասցրել գործարկել պայթուցիկը և ձերբակալվել իրավապահ մարմինների աշխատողների կողմից:

XS
SM
MD
LG