Մատչելի հղումներ

Իրանում ոչնչացվել է լրտեսական երկու ինքնաթիռ


Իրանում ոչնչացվել է լրտեսական երկու ինքնաթիռ

Իրանի զինուժի համաձայն, երկրի զինված ուժերը ոչնչացրել են լրտեսական երկու ինքնաթիռ, որոնք թռիչք են կատարել Պարսից ծոցի վրայով։

Հանդես գալով առանց օդաչուի կառավարման ինքնաթիռների ոչնչացման մասին հայտարարությամբ՝ Իրանի հեղափոխական պահակազորի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն ինքնաթիռների ոչնչացման վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի տրամադրել։

Հաջիզադեի համաձայն, առանց օդաչուի կառավարման ինքնաթիռները հիմնականում կիրառվում են Իրանի հարևան պետություններում՝ Իրաքում և Աֆղանստանում, սակայն այս անգամ տեղի է ունեցել «Իրանի օդային տարածքի խախտում»։

Նա հավելել է, որ Իրանի զինուժը վերջերս ոչնչացրել է երկրի «թշնամիներին» պատկանող «բազմաթիվ նորագույն լրտեսական ինքնաթիռներ»։

Իրանի կողմից տարածված հաշվետվությունում պարունակվող տեղեկությունները չի հաստատել անկախ որևէ մարմին։

XS
SM
MD
LG