Իրանի իշխանությունները քննադատության են ենթարկել միջուկային ծրագիրը դադարեցնել ստիպելու համար երկրի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով Եվրոպական Միության կողմից սահմանված նոր պատժամիջոցները:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի օրն ասել է, որ Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցներն «անմարդկային» են, սակայն ազդեցություն չեն ունենա երկրում իրականացվող միջուկային ծրագրերի վրա:
Եվրամիությունը երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի բանկերի հետ ֆինանսական գործարքների իրականացման նկատմամբ արգելք սահմանելու մասին: Արգելքը չի վերաբերում հումանիտար ապրանքների հետ կապված դրամական փոխանցումներին, սակայն նման գործարքների համար անհրաժեշտ է նախօրոք թույլտվություն ստանալ:
Պատժամիջոցները խստացրել են նաև Իրանի կենտրոնական բանկի հետ գործարքների իրականացումը, ներառում են Իրանից բնական գազի ներկրման, ինչպես նաև զենքի մշակելու ծրագրերում օգտագործվելու համար պիտանի մետաղների և գրաֆիտի առաքման արգելքը:
Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ տարածված հաղորդագրության համաձայն, դրանք սահմանվել են՝ «ի պատասխան Իրանի կողմից միջազգային պարտավորությունների կոպիտ խախտման և ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ համագործակցությունից հրաժարվելուն»:
Իրանն այս տարվա ապրիլ ամսին մասնակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների և Գերմանիայի հետ երեք փուլից բաղկացած բանակցություններում, սակայն հրաժարվել է ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքների ծավալը նվազեցնելուց, մինչև չհանվեն միջազգային հանրության կողմից երկրի նկատմամբ ընդունված պատժամիջոցները: