Մատչելի հղումներ

Իրան. «Տարածաշրջանից դուրս գտնվող պետությունները չեն ցանկանում լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը»


Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդի
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդի

Բաքու կատարած այցի ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե չնայած Մինսկի խումբը արդեն 18 տարի է, ինչ իրականացնում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդությունը, սակայն այն որևէ արդյունքների չի բերել: «Տարածաշրջանից դուրս գտնվող պետությունները չեն ցանկանում գտնել այդ ճգնաժամի լուծումը», - հայտարարել է նա:

Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելության անհաջողությունը Իրանի պաշտպանության նախարարը բացատրել է նրանով, որ «հակամարտության չլուծված կարգավիճակը նշանակում է, որ նրանք կարող են շարունակել իրենց ներկայությունը տարածաշրջանում»:

Նույն գործակալության համաձայն, Արդբեջանի իր պաշտոնակից Սաֆար Աբիևի այն խոսքերին, թե «որոշ երկրներ չեն ճանաչել Հայաստանը որպես ագրեսոր պետություն», Վահիդին պատասխանել է` ասելով, թե «Իրանը միշտ է դատապարտել ագրեսորներին»:

XS
SM
MD
LG