Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետն այցելել է Իրան


Հայաստանի վարչապետն այցելել է Իրան
Հայաստանի վարչապետն այցելել է Իրան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ գործարարների պատվիրակության ուղեկցությամբ, երկուշաբթի օրը ժամանել է Իրան` երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին նոր թափ հաղորդելու բանակցություններ անցկացնելու նպատակով:

Այցի ընթացքում վարչապետ Սարգսյանը նախատեսում է բանակցություններ անցկացնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի և Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Սպասվում է, որ երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն ազատ առևտրի մասին պայմանագիր:

Իրանը փորձում է զարգացնել առևտուրը, քանի որ միջազգային հանրությունը խստացնում է պատժամիջոցները` կապված Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի հետ: Հայաստանի պաշտոնատար անձինք հույս են հայտնում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վեճը հնարավոր կլինի լուծել բանակցությունների, այլ ոչ թե պատժամիջոցների միջոցով:

Վարչապետի այցելության նախօրեին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արա Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս տարվա վերջին Հայաստանն ու Իրանը սկսելու են նոր վառելիքատարի շինարարական աշխատանքները:

XS
SM
MD
LG