Մատչելի հղումներ

Իրանը միջուկային ծրագրերի շուրջ մինչեւ օգոստոս բանակցությունների չի մասնակցի


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Եւրոպական Միության եւ ՄԱԿ-ի կողմից իր երկրի դեմ սկսված նոր պատժամիջոցների պատճառով Թեհրանը եկող մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու միջուկային հարցերով որեւէ բանակցությունների։

Նրա խոսքերով, այս հետաձգումը նշանակում է ՝՝պատիժ, որի նպատակն է Իրանի հետ երկխոսության գնալու հարցում դասեր տալ Արեւմուտքին՛՛։

Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի միջուկային ծրագրերի մասին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի մեկնաբանություններն անվանել էր՝՝հոգեբանական զենք՛՛։


Այս հայտարարությունից մեկ օր առաջ ԿՀՎ-ի տնօրեն Լեոն Փանեթթան ասել էր, թե Իրանն ունի բավարար նյութեր՝ եկող երկու տարիների ընթացքում միջուկային երկու զենք արտադրելու համար։

Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե նրա այս մեկնաբանությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բացասական մթնոլորտ ստեղծելն է։

XS
SM
MD
LG