Մատչելի հղումներ

Մամուլի միջազգային ինստիտուտը Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ «մամուլի թշնամի» է անվանել


Մամուլի միջազգային ինստիտուտը Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ «մամուլի թշնամի» է անվանել
Մամուլի միջազգային ինստիտուտը Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ «մամուլի թշնամի» է անվանել

Մամուլի միջազգային ինստիտուտը ներառել է Թուրքիան և Ադրբեջանը տասը պետությունների ցանկում, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, սակայն որտեղ մամուլի ազատության հետ կապված իրավիճակն անբարենպաստ է, իսկ մամուլի ազատությունը՝ սահմանափակ:

Ցանկում ընդգրկված Թուրքիան նշվել է որպես «հիմնական դաշնակից» և Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանն անցման գործում կարևոր դերակատար, որտեղ, այնուամենայնիվ, «տիրում է Եվրոպական պետություններից մամուլի ազատության հետ կապված ամենավատ պատկերը»:

Մամուլի միջազգային ինստիտուտի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Թուրքիայում ավելի քան 80 լրագրող բանտարկվել է ահաբեկչական գործունեություն իրականացնելու հետ կապված մեղադրանքներով:

Ադրբեջանի վերաբերյալ Մամուլի միջազգային ինստիտուտի հաղորդագրությունում նշվել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունն այս տարվա ընթացքում բռնություններ է գործադրել արաբական պետություններում տեղի ունեցած իրադարձություններով ոգեշնչված բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ: Երկրում, ըստ հաղորդագրության, ծեծի են ենթարկվել բազմաթիվ լրագրողներ, իրականացվում են նաև լրագրողների ահաբեկմանն ուղղված գործողություններ:

Արևմուտիք հետ բարեկամական հարաբերություններ ունեցող, սակայն մամուլի ազատության հետ կապված անբարենպաստ իրավիճակ ստեղծած պետությունների ցանկում ընդգրկվել են նաև Եթովպիան, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Աֆղանստանը, Պակիստանն ու Հունգարիան:

XS
SM
MD
LG