ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրն ասել է, թե Սիրիայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառմամբ մեղադրանքներին չարձագանքելու դեպքում հարցականի տակ կհայտնվի ոչ թե իր, այլ միջազգային հանրության արժանահավատությունը:
Հանդես գալով Ստոկհոլմում Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի հետ ունեցած հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, Օբաման կտրուկ արձագանքել է այն ենթադրություններին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Սիրիայում օբյեկտների ուղղությամբ ռազմական հարվածներ չհասցնելու դեպքում վնաս կհասցվի իր արժանահավատության:
«Նախ և առաջ, կարմիր գիծը տեսնում եմ ոչ թե ես, այլ աշխարհը: Աշխարհը կարմիր գիծ է սահմանել այն ժամանակ, երբ աշխարհի բնակչության 98 տոկոսը ներկայացնող երկրների կառավարությունները համաձայնության են եկել այն մասին, որ քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է և նման զինատեսակի օգտագործման, նույնիսկ պատերազմի պայմաններում, արգելման համաձայնագիր են ընդունել», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:
Օբամայի համաձայն, այս համաձայնագիրը վավերացրած ԱՄՆ-ի Կոնգրեսը նույնպես պատասխանատու է քիմիական զենքի կիրառման դեմ միջազգային նորմերը պահպանելու գործում օգնություն ցուցաբերելու համար:
«Իմ արժանահավատությունը վտանգված չէ: Վտանգի տակ է միջազգային հանրության արժանահավատությունը: Վտանգված է և՛ Ամերիկայի, և՛ Կոնգրեսի արժանահավատությունը, քանի որ քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերի պահպանման հասկացությունը մենք դատարկաբանության ենք վերածում», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախօրեին ասել էր, թե սատարում է Սիրիայի դեմ հարված հասցնելու ԱՄՆ-ի նախագահի կողմից Կոնգրեսին ներկայացված դիմումը: Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը սակայն, ով երկուշաբթի օրը սատարել է Սիրիայի դեմ ուղղված գործողությունների հնարավորությունը, չորեքշաբթի օրն ասել է, թե չի սատարում նման գործողությունների դիմելու ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված վերջին բանաձևը:
«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի և «Էյ-Բի-Սի» գործակալության կողմից անցկացված վերջին հարցման համաձայն, ամերիկացիների 59 տոկոսը դեմ է Սիրիայի կառավարության ուղղությամբ հրթիռային հարվածներ հասնելուն: