Մատչելի հղումներ

Սիրիայում հաստատվել է քիմիական զենքի արտադրության գործարանի ապամոնտաժված լինելը


Հալեպում գտնվող քիմիական զենքի արտադրության գործարան այց կատարած տեսուչները կարողացել են հաստատել Սիրիայի կառավարության հայտարարությունն այն մասին, որ գործարանն արդեն վաղուց ապամոնտաժվել է և գտնվում է լքված վիճակում

Սիրիայում քիմիական զենքի արտադրության հզորությունների ապամոնտաժումը վերահսկող միջազգային առաքելության տեսուչները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք կարողացել են հաստատել քիմիական զենքի արտադրության այն գործարանի ապամոնտաժված լինելը, որը տեսուչները չէին կարող այցելել՝ իրենց անվտանգության ապահովության մտահոգություններից ելնելով:

Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Հալեպում գտնվող քիմիական զենքի արտադրության գործարան այց կատարած տեսուչները կարողացել են հաստատել Սիրիայի կառավարության հայտարարությունն այն մասին, որ գործարանն արդեն վաղուց ապամոնտաժվել է և գտնվում է լքված վիճակում:

Տեսուչների համաձայն, գործարանի շենքին, բացի այդ, մեծ վնաս են հասցրել քաղաքում ընթացող մարտերը:

Տեսուչները, հաստատելով Հալեպում գտնվող քիմիական զենքի գործարանի ապամոնտաժված լինելու փաստը, ստուգման են ենթարկել Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի արտադրության 23 հայտարարագրված տեղանքներից 22-ի նման զենքի արտադրության համար ոչ պիտանի վիճակում գտնվելու փաստը:

Սիրիայի իշխանությունների համաձայն, 23-րդ տեղանքը գտնվում է լքված վիճակում:

Սիրիայի կառավարությունն այժմ աշխատում է քիմիական զինանոցի ոչնչացման մանրամասն ծրագիր մշակման ուղղությամբ, որը կներկայացվի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և պետք է հաստատվի մինչև նոյեմբերի 15-ը:
XS
SM
MD
LG