Միջազգային փորձագետները երեքշաբթի օրը կսկսեն ուսումնասիրել Սիրիայի քիմիական զենքի պաշարները՝ հիմք ընդունելով աշխարհում քիմիական զենքի մոնիթորինգի իրականացման ոլորտում գործող հիմնական կազմակերպության կողմից մշակված ծրագիրը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն իր հերթին ուրբաթ օրվա վերջին քվեարկություն կանցկացնի Սիրիայի կառավարության կողմից հայտարարագրված քիմիական զենքի գտնվելու բոլոր վայրերում 30 օրվա ընթացքում տեսչական այցերն ամբողջացնելու բանաձևի նախագծի շուրջ:
Բանաձևի նախագծում Սիրիայի կառավարությունից պահանջվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչներին տրամադրել մուտք ցանկացած վայր, որը տեսուչների կողմից կհամարվի Սիրիայում քիմիական զենքի ծրագրի իրականացման հետ առնչվող:
Պահանջի հաստատման դեպքում այն կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևի մասը, որը պաշտոնական բնույթ կհաղորդի մինչև 2014 թվականի կեսերը նախագահ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը քիմիական զենքն ամբողջությամբ հանձնելու ծրագրին:
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նախօրեին համաձայնության էին եկել Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի հանձնման ծրագրի լեզվի շուրջ՝ մի քանի շաբաթ տևած դժվարին բանակցություններից հետո:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն օրն ուշ երեկոյան անցկացված դռնփակ նիստի ընթացքում ուսումնասիրել է ծրագրի նախագիծը: Դիվանագիտական աղբյուրների համաձայն, ուրբաթ օրը կարող է անցկացվել քվեարկություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնեցված ծրագրի շուրջ: