Ջակարտայի մոտակայքում գտնվող գյուղում մահմեդական խիստ քաղաքականության մասնակիցների կողմից ոստիկանության աջակցությամբ կատարված հարձակումից հետո Ինդոնեզիայի մի խումբ քրիստոնյաներ դիմել են իրենց պաշտպանություն տրամադրելու խնդրանքով:
Հարձակում կատարածների թվում եղել են հիմնականում մահմեդական այս պետության անվտանգության ուժերի հետ մտերիմ կապեր ունեցող մահմեդական ծայրահեղ խմբավորումների անդամներ:
Ոստիկանության համաձայն, քրիստոնյաներն իրենց տներում անօրինական ծիսականտարություններ են անցկացրել:
Քրիստոնյաները, սակայն, նշում են, որ իրենք ստիպված են ծիսակատարություններն անցկացնել տներում, քանի որ կառավարման տեղական մարմինները բազմիցս մերժել և անտեսել են եկեղեցի կառուցելու իրենց դիմումները: