Մատչելի հղումներ

Ինդոնեզիայում հայտնաբերում են ռուսական կործանված օդանավի զոհերի մարմինները


Ինդոնեզիայում փրկարարական ուժերին հաջողվել է աստիճանաբար հայտնաբերել առեղծվածային պայմաններում կործանված ռուսական օդանավի զոհերի մարմինները։
Մայրաքաղաք Ջաքարթա շաբաթ օրը տեղափոխվեցին մարդկային մարմնի կտորներով լցված հավելյալ պարկեր, երբ պարզ եղանակը թույլ էր տալիս փրկարարներին հասնել հրաբխային ծագում ունեցող Սալակ լեռան լանջին։ Աշխատանքներին մասնակցում էին նաեւ ուղղաթիռներ։

Փրկարարներն ասում են, թե օդանավն այնպիսի հարված է ստացել, որ որեւէ մեկի ինքնությունը ճանաչելու համար կպահանջվի ԴՆԹ-ի ստուգում։ Այս պայմաններում, նույնիսկ, օդանավի ուղեւորների հարազատները հույս ունեն, որ իրենց ընտանիքի անդամները ողջ կարող են լինել։

Սակայն պաշտոնատար անձինք հավատացած են, որ գրեթե ուղղահայաց թեքություն ունեցող լեռանը չորեքշաբթի օրը հարվածած օդանավում գտնվող բոլոր 5Օ անձինք զոհվել են։

XS
SM
MD
LG