Մատչելի հղումներ

Հնդկաստանում ձերբակալվել են մահմեդական զինյալներ


Զինյալի ձերբակալությունը Հնդկաստանում (արխիվայլին լուսանկար)
Զինյալի ձերբակալությունը Հնդկաստանում (արխիվայլին լուսանկար)

«Հնդկաստանի մուջահեդին» խմբավորումն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ԱՄՆ-ի արտգործնախարարության ցանկում

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է մահմեդական երեք զինյալ, որոնք ծրագրավորում էին ռմբակոծություն իրականացնելու երկրի մայրաքաղաքում՝ հինդու տոնական ժամանակաշրջանի ընթացքում:

Նյու Դելիի ոստիկանության ներկայացուցիչներից մեկը հայտնել է լրագրողներին, որ ձերբակալվածներից բոլորը «Հնդկաստանի մուջահեդին» զինյալների խմբավորման անդամ են: Խմբավորումը մեղադրվում է 2005 թվականից Հնդկաստանի ողջ տարածքում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած մի շարք հարձակումներ իրականացնելու մեջ:

Ոստիկանության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, ձերբակալված զինյալները մասնակցել են այս տարվա օգոստոսին Հնդկաստանի արևմուտքում գտնվող Փյուն քաղաքում պայթյունի իրականացման մեջ: «Հնդկաստանի մուջահեդին»-ի զինյալների կողմից Փյուն քաղաքի գերմանական փռում տեղի ունեցած պայթյունի զոհ է գնացել 17 մարդ,

Խմբավորումը մեղադրվում է նաև Նյու Դելիում 2008 թվականին 30 զոհի պատճառը դարձած պայթյունն իրականացնելու մեջ:

Զինյալների ձերբակալության ընթացքում, ըստ ոստիկանության, առգրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:

«Հնդկաստանի մուջահեդին» խմբավորումը կապեր է պահպանում Պակիստանի «Լաշքար-է-Թալիբա» խմբավորման հետ, որին մեղադրում են 2008 թվականին Հնդկաստանի ֆինանսական կենտրոնի՝ Մումբայ քաղաքի ուղղությամբ հարձակում իրականացնելու մեջ:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունն անցյալ տարի խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
XS
SM
MD
LG