Մատչելի հղումներ

Հնդկաստանը 11 տոկոսով կրճատելու է Իրանից նավթի ներմուծումը


Հնդկաստանի իշխանությունները հայտնել են Իրանից նավթի ներմուծումները 11 տոկոսով կրճատելու մասին:

Վառելիքի գծով Հնդկաստանի պետական նախարար Սինգհը երեքշաբթի օրը հայտնել է, որ ֆինանսական այս տարվա ընթացքում երկրի նավթամշակման գործարանները Իրանից նախատեսում են ներմուծել 15,5 միլիոն տոննա հում նավթ: Նրա համաձայն, Հնդկաստանը «գիտակցաբար է փորձում զանազանեցնել ներմուծվող հում նավթի աղբյուրները՝ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով»:

Հնդկաստանի իշխանությունների կողմից երեքշաբթի օրն արված հայտարարությունից առաջ Միացյալ Նահանգներն ուժեղացրել են այս երկրի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով ձեռք բերել Հնդկաստանի օգնությունը Իրանի կողմից միջուկային վիճահարույց ծրագիրը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով այս երկիրը մեկուսացնելու գործում:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն անցյալ շաբաթ կատարած իր այցի ընթացքում հորդորել է Հնդկաստանին նվազեցնել Իրանից ներմուծվող նավթի ծավալները՝ Վաշինգտոնի օրենսդիրների կողմից Իրանից նավթ գնող պետությունների դեմ ուղղված պատժամիջոցների սահմանմանն ընդառաջ:

Հնդկաստանը ներմուծում է երկրում օգտագործվող նավթի մոտ 80 տոկոսը:

XS
SM
MD
LG