Մատչելի հղումներ

Հնդկաստանում մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող գանձ է հայտնաբերվել


Հնդկաստանում մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող գանձ է հայտնաբերվել
Հնդկաստանում մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող գանձ է հայտնաբերվել

Հնդկաստանի հարավում գտնվող տաճարներից մեկում մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող գանձ է հայտնաբերել։

Քերալա նահանգում Թրավանկոր պատմական թագավորության արքունիքին պատկանող տաճարում հայտաբերվել են բազմաթիվ ալմաստներ, զմրուխտներ, ոսկուց և արծաթից պատրաստված մետաղադրամներ ու արձանիկներ։

16-րդ դարում կառուցված տաճարը շրջապատել են ոստիկանության զինված հարյուրավոր ծառայողներ: Տաճարում գանձը հայտնաբվերելու մասին հաղորդագրություններից հետո մուտքի մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր։

Պետական պաշտոնյաների համաձայն, նախնական գնահատականների արդյունքներով հայտնաբերված գանձի արժեքը կազմում է ավելի քան 11,2 միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG