Մատչելի հղումներ

300 միլիոն մարդ՝ առանց էլեկտրականության Հնդկաստանում


Այս ծավալի խաթարումը վկայում է գերտերություն դառնալուն հավակնող երկրի ենթակառուցվածքում առկա լուրջ խնդիրների մասին

Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգում տեղի ունեցած անսարքությունը երկուշաբթի օրը դարձել է Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 300 միլիոն մարդու հոսանքազրկման պատճառը: Էլեկտրականության այս անջատումը եղել է երկրում նման անջատումներից ամենալայնամասշտաբը:

Էլեկտրամատակարարման դադարեցման պատճառով խաթարվել են երկաթուղային տրանսպորտի ցանցերը: Լուսացույցերի անգործության պատճառով երկրի գլխավոր քաղաքում, ներառյալ մայրաքաղաք Նյու Դելիում, ավտոմոբիլային երթևեկությունը վերածվել է հսկա խցանումների:

Երկրի իշխանությունները մեկնարկել են էլեկտրամատակարարման վերականգման գործընթացը: Պաշտոնյաները պնդում են, որ էլեկտրականության կանոնավոր մատակարարումը կվերականգնի մինչև օրվա վերջ:

Հնդկաստանի էլեկտրականության նախարարի համաձայն, դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել էլեկտրամատակարարման ցանցի աշխատանքի խափանման պատճառը: Էլեկտրական ցանցի աշխատանքի դադարեցման պատճառները հետաքննելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Երկրում էլեկտրականության անջատումները սովորական երևույթ են, սակայն վերլուծաբանները նշում են, որ այս ծավալի խաթարումը վկայում է գերտերություն դառնալուն հավակնող երկրի ենթակառուցվածքում առկա լուրջ խնդիրների մասին:
XS
SM
MD
LG