Հնդկաստանում երկրորդ օրն է շարունակվում է էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանումը, որի պատճառով երեքշաբթի օրն առանց էլեկտրաէներգիայի մնացել է ավելի քան 650 միլիոն մարդ:
Հոսանքազրկման պատճառով գրեթե կանգ է առել երկրի տրանսպորտային համակարգը. երկրորդ օրն է դադարել է երկաթուղային հաղորդակցությունը, քաղաքներում չգործող լուսացույցներն առաջացրեցրել են հսկա խցանումներ:
Հյուսիսային Քաշմիր նահանգից մինչև արևելյան Ասամ նահանգն ընկած հսկա տարածքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել երեք էլեկտրամատակարարման ցանցի աշխատանքի խափանում: Երկրի գլխավոր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Նյու Դելին, էներգամատակարարումը դադարել է տեղական ժամանակով ժամը 13-ից:
Երկրի էլեկտրականության նախարար Սուշիլքումար Շինդեն որպես էլեկտրամատակարարման աշխատանքի խափանման պատճառ անվանել է նահանգների կողմից թույլարտվածից ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործելը:
«Այս ամենի պատճառը բազմաթիվ նահանգների կողմից էլեկտրականության գերծախսն է: Ամբողջ նախարարությունն աշխատում է այս խնդրի լուծման ուղղությամբ: Էլեկտրականություն ենք ստանում արևմտյան տարածաշրտանից և այլ վայրերից, գործի են դրվել էլեկտրականության փոխադրման այլընտրանքային ուղիներ», - ասել է նախարարը` խոստանալով տուգանքներ կիրառել թույլատրվածից ավելի մեծ ծավալով էլեկտաէներգիա օգտագործող նահանգների նկատմամբ:
Պաշտոնյաների համաձայն, այս տարի գրանցվել է էլեկտրականության բարձր պահանջարկ` սովորականից ավելի շոգ ամառվա և անձրևների կարճատև սեզոնի պատճառով: Բնական այս երևույթների հետևանքով քաղաքների բնակիչներն ավելի երար են միացրած թողնում իրենց օդափոխիչները, իսկ գյուղացիներն ավելի շատ հոսանք են օգտագործում` դաշտերը ջրելու համար:
Հնդկաստանում էլեկտրականության անջատումները, որոնք կարող են տևել մի քանի ժամ, սովորական երևույթ են, սակայն վերլուծաբանները նշում են, որ այս ծավալի խաթարումը վկայում է արագ աճող բնակչություն տնտեսություն ունեցող երկրի ենթակառուցվածքում առկա լուրջ խնդիրների մասին: