Մատչելի հղումներ

Հնդկաստանը և ԵՄ–ը մտադիր են կնքել ազատ առևտրի պայմանագիր


Հնդկաստանը և ԵՄ–ը մտադիր են կնքել ազատ առևտրի պայմանագիր
Հնդկաստանը և ԵՄ–ը մտադիր են կնքել ազատ առևտրի պայմանագիր

Հնդկաստանն ու ԵՄ–ը նախատեսում են զգալիորեն ավելացնել առևտրի ծավալները։ Այս նպատակով հաջորդ տարի նրանք կարող են ստորագրել ազատ առևտրի մասին պայմանագիր։

Բրյուսելում ուրբաթ օրը կայացել է հանդիպում Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների միջև։

Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ երկու կողմերի բանագնացներին տրվել է «ջանքերը կրկնապատկելու» հրահանգ և ավելացրել, թե գործարքը «չափազանց շահութաբեր» կլինի Հնդկաստանի և ԵՄ–ի համար։

Գործարքով նախատեսվում է մոտ 90 տոկոսով նվազեցնել ներկայումս գործող մաքսատուրքերը։ Պաշտոնատար անձինք նշում են, որ դա հնարավորություն կտա ավելացնել առևտրի ծավալներն առնվազն 30 տոկոսով։

Աշխարհում ամենամեծ ժողովրդավարական պետության և ԵՄ–ի միջև առևտրի ծավալը ներկայումս հասնում է տարեկան 50 միլիարդ դոլարի։

XS
SM
MD
LG