Մատչելի հղումներ

Հնդկաստանի ցիկլոնային քամիներից 33 մարդ է զոհվել


Հնդկաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ երկրի հարավարեւելյան շրջաններին հարվածած ցիկլոնի պատճառով առնվազն 33 մարդ է զոհվել։
Թանե անվանումը կրող ցիկլոնի քամու արագությունը հասել է ժամում մինչեւ 135 կմի։

Պաշտոնատար անձինք ասում են, որ զոհերից 2Օ-ը գրանցվել են Քուդալորեի գավառում։ Մահվան հիմնական պատճառը եղել են պատերի փլուզումները եւ էլեկտրական հոսանքի հարվածը։


Իշխանությունները շաբաթ օրը փորձում էին վերականգնել հեռախոսային կապը եւ էլեկտրասնուցումը, որոնք անջատվել էին անցած մի քանի օրերի ընթացքում։

Շատերն են փրկվել այն պատճառով, որ մինչեւ ցիկլոնի սկսվելը, նրանց էվակուացրել են դեպի ավելի ապահով վայրեր։

XS
SM
MD
LG