Մատչելի հղումներ

«Չինաստանում ծխելու դեմ պայքարին խոչընդոտում են խոշոր ընկերությունները»


Չինաստանի ծխախոտային պետական ընկերությունները վնասակար սովորությունը գովազդում են նույնիսկ կրտսեր դպրոցում է աշխարհում ծխախոտ օգտագործողների ամենամեծ թիվը

Նոր ուսումնասիրության համաձայն, Չինաստանում բնակվում է աշխարհում ծխախոտ օգտագործողների ամենամեծ թիվը: Վերլուծաբանների համաձայն, վնասակար այս սովորության դեմ պայքարին խոչընդոտում են ծխախոտ արտադրող պետական ձեռնարկությունները:

Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Lancet» բժշկական ամսագիրն ուրբաթ օրը հրապարակել է աշխարհում ծխելու սովորության հետազոտական զեկույց, որտեղ ներկայացված տվյալների համաձայն, Չինաստանի բնակչության 28 տոկոսը՝ մոտ 300 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում՝ չնայած հասարակական վայրերում ծխելը սահմանափակելուն ուղղված վերջերս ընդունված միջոցների:

Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, բժիշկ Գերի Ջիովինոյի համաձայն, Չինաստանի բյուջե մեծ եկամուտներ բերող ծխախոտային պետական ընկերությունները վնասակար սովորությունը գովազդում են նույնիսկ կրտսեր դպրոցում:

«Չինաստանի ծխախոտային ազգային ընկերությունը օգնություն է տրամադրում երկրի կրտսեր բազմաթիվ դպրոցներին: Նրանք այս հանգամանքն օգտագործում են՝ ծխախոտի օգտագործումն առաջ քաշելու համար՝ փաստացի ասելով աշակերտներին, որ հանճար են դառնում քրտնաջան աշխատանքի արդյունքում, իսկ ծխախոտն օգնում է հաջողության հասնելու գործում: Պարզապես ցնցող է այն հանգամանքը, որ կառավարությունն ասում է երեխաներին, թե ծխախոտի օգտագործումը հաջողության գրավականն է այն դեպքում, երբ նրանք ծխող կդառնան, ինչը կկրճատի նրանց կյանքի տևողությունը», - ասել է բժիշկը:

Չինաստանի իշխանությունները վերջերս ընդունել են հասարակական վայրերում ծխելը սահմանափակելուն ուղղված որոշ միջոցներ: Ծխելն արգելվել է ռեստորաններում, բարերում և բացօթյա որոշ վայրերում:

Փորձագետները սակայն պնդում են, որ ծխելու նոր արգելքը դեռևս պատշաճ կերպով չի իրականացնում, և հասարակական վայրերում ծխելու արգելքը միանգամայն անարդյունավետ է:
XS
SM
MD
LG