Մատչելի հղումներ

ԱՄՀ. աշխարհի տնտեսությունն այս տարի աճելու է 4,8%-ով


ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշար
ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշար

Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն, աշխարհի տնտեսությունն այս տարի աճելու է 4,8%-ով: Հաջորդ տարի տնտեսության աճը մի փոքր դանդաղելու է:

Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ԱՄՀ-ն նշում է, որ անցումային տնտեսությամբ երկրներն ավելի արագ են վերականգնվում տնտեսական ճգնաժամից:

ԱՄՀ-ի փորձագետների համաձայն, այս երկրներում ընթացիկ տարում աճը կազմելու է 7, զարգացած պետություններում՝ ընդամենը 2,7 %:

ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշադրը նշել է, որ ֆինանսական համակարգում պետք է բարեփոխումներ իրականացվեն, և կոչ է արել հարուստ պետություններին կրճատել պետական ծախսերը, բարձրացնել պահանջարկը մասնավոր ոլորտում և զարգացնել արտահանումը:

Բացի այդ, ԱՄՀ-ի փորձագետները անցումային տնտեսությամբ երկրներին կոչ են արել առավել ճկուն դարձնել իրենց դրամի փոխարժեքը:

XS
SM
MD
LG