Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսական աճը դանդաղում է


Արժույթի միջազգային հիմնադրամը ԱՄՆ-ի կենտրոնական բանկին հորդորել է հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը մինչև 2016 թիվը: Ըստ ԱՄՀ-ի՝ թեև շարունակական աճի համար նախադրյալները դեռևս առկա են, աճը անկանոն է ընթանալու: Տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունը 0,7 տոկոսով կրճատվել է:

ԱՄՆ-ի տնտեսության շուրջ լավատեսությունը փոքր ինչ խամրել է՝ առաջին եռամսյակում տնտեսության աճի կրճատման պատճառով, ինչը խիստ ձմռան և ԱՄՆ դոլարի արժևորման արդյունք է, որը ամերիկյան ապրանքները թանկացրել է արտասահմանյան շուկաներում:

Ըստ Արժույթի միաջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի՝ դեռ վաղ է ԱՄՆ-ում տոկոսադրույքը բարձրացնելու համար և հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել համաշխարհային շուկայի նշանակալի անկայունությանը:

«Գնահատելով վտանգները, կարծում ենք տոկոսադրույքի բարձրացումը հետաձգելու պատճառներ կան մինչև որ եկամուտների աճի ու գների արժեզրկման ավելի շոշափելի նշաններ կլինեն. Այլ կերպ ասած հավատացած ենք որ տոկոսադրույքի բարձրացումը լավ կլինի հետաձգել մինչև 2016 սկիզբը»:

Աշխատաշուկայում կայուն աճի պայմաններում կենտրոնական բանկը անցած ինը տարիների ընթացքում առաջին անգամ նշմարել էր տոկոսադրույքի թեթևակի բարձրացում այս տարվա կեսին: Սակայն առաջին եռամսյակում ի հայտ եկած տնտեսության աճի դանդաղումը ու սպառողների համախառն ծախսերի պակասումը փոխեց պատկերը: Ըստ Դաշնային պահուստների վարչության անդամ Լաել Բրեյնարդի՝ սպառողների ծախսերը աճել են ընդամենը 1,8 տոկոսով 2015-ի առաջին երեք ամսում, ինչը անսպասելիորեն հանգեցրել է 5 տոկոսով միանվագ եկամուտների աճին:

«Սպառման շարունակական թուլացումը այս տարի բնականորեն կբարձրացնի մի շարք հարցեր, թե արդյոք առկա է ավելի կայուն փոփոխություն, մասնավորապես, արդյոք ֆինանսական ճգնաժամը դրդել է սպառողներին ավելի զգույշ լինել վաստակները ու խնայողությունները ծախսել՝ դրանց ժամանակավոր խնայողություն լինելու ընկալումից ու պատկերացումից դրդված»:

Սակայն այլոք հավատացած են, որ այս ամենը անկանոն մի վայրիվերում է: Էթհան Հարիսը «Bank of America»-ի համաշխարհային տնտեսության հետազոտությունների բաժնի ղեկավարն է և հավատացած է, որ սեպտեմբերին աճ է լինելու.

«Մի քանի տարի առաջ եղած տվյալների համեմատ, բանկային ոլորտը շատ ավելի լավ վիճակում է, անշարժ գույքի շուկան ամրապնդվում է, չունենք որևէ մեծ ֆինանսահարկային վայրիվերում, չկա ֆինանսավարկային պարտավորվածությունների բեռ, Վաշինգտոնում չունենք բյուջեի չհաստատման վտանգ: Ուստի, առողջանալու առումով, ավելի լավ հետնապատկեր ունենք տնտեսության համար:»

Ամերիկյան բանկիրների գարծընկերության գլխավոր տնտեսագետների նոր հայտազննումը կանխատեսում է տնտեսության առողջացում տարվա երկրորդ կեսին, սակայն ԱՄՀ-ն իր կանխատեսումներում իջեցրել է 2015 թ-ի տնտեսական աճը 3,1-ից 2,5 տոկոսի:

XS
SM
MD
LG