Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պաշտպանում են Լեգարդի թեկնածությունը


ԱՄՆ-ը և Ռուսաստանը պաշտպանում են Լեգարդի թեկնածությունը
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պաշտպանում են Լեգարդի թեկնածությունը

“Միացյալ Նահանգները պաշտպանում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Ֆրանսիայի ֆինանսների գործող նախարար Քրիսթին Լեգարդի թեկնածությունը”։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները: Նա նաև ավելացրել է, որ Լեգարդը բացառիկ տաղանդ և մեծ փորձառություն ունեցող մասնագետ է:

Գայթներն անդրադարձել է նաև Լեգարդի մրցակից, Մեքսիկայի կենտրոնական բանկի ղեկավար` Ագուստին Քարսթենսին, նշելով, որ վերջինս նույնպես “ուժեղ և վստահելի” թեկնածու է:

Արդեն շուրջ 24 տարվա պատմություն ունեցող Արժույթի Միաջազգային Հիմնադրամի համակարգող խորհուրդը հայտարարել է, որ կառույցի ղեկավարի անունը պարզ կդառնա հունիսի վերջին:

Ի դեպ, միջազգային ֆինանսական այս կառույցի ղեկավարի պաշտոնում Քրիսթին Լեգարդի թեկնածությունը պաշտպանել է նաև Ռուսաստանը:

XS
SM
MD
LG