Մատչելի հղումներ

ԱՄՀ-ը կանխատեսում է տնտեսական արագ աճ ասիական պետություններում


ԱՄՀ-ը կանխատեսում է տնտեսական արագ աճ ասիական պետություններում

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ասիական պետություններում, ներառյալ Հնդկաստանն ու Չինաստանը, գալիք երկու տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի տարեկան մոտ ութ տոկոս։

Տարածաշրջանային տնտեսական կանխատեսումների վերաբերյալ հրապարակած վերջին զեկույցում ԱՄՀ-ը նշել է, որ տնտեսական արագ աճը պայմանավորված է ինչպես արտահանման, այնպես էլ ներպետական պահանջարկի ծավալների աճով։

Աճը պահպանելու համար ԱՄՀ-ն ասիական պետություններին հորդորում է խստացնել դրամային քաղաքականությունը՝ նշելով, որ սննդի և վառելիքի գների բարձրացման պատճառով գնաճը պահպանվելու է 2011-ին և՝ աստիճանաբար դանդաղելու 2012 թվականին։

Զեկույցում նշվել է նաև, որ տնտեսական աճի ժամանակ օտարերկրյա ներդրումների մեծ ծավալը շարունակում է առաջացնել քաղաքական գործիչների մտահոգությունը։

XS
SM
MD
LG