Մատչելի հղումներ

ԱՄՀ. «Աշխարհում տնտեսական զարգացումը դանդաղելու է»


ԱՄՀ. «Աշխարհում տնտեսական զարգացումը դանդաղելու է»

Արժույթի միջազգային հիմնադրամը երեքշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն աշխարհում տնտեսական զարգացումն այս տարի դանդաղելու է` կազմելով 4,4 տոկոս, ինչը տոկոսի վեց տասնորդականով ավելի դանդաղ է, քան նախորդ տարվա ընթացքում գրանցված տնտեսական աճը:

ԱՄՆ-ի փորձագետների համաձայն, Եվրոպայում պարտքի խնդիրներն «անհապաղ» լուծում են պահանջում, այլապես դրանք կարող են վնաս հասցնել աշխարհում տնտեսական ճգնաժամից վերականգնվելու գործընթացին:

Զեկույցում նշվում է նաև, որ անցումային տնտեսությամբ երկրներում, ի համեմատ զարգացած պետությունների, գրանցվելու է տնտեսական աճի առավել բարձր մակարդակ` սննդի և նավթի գների բարձրացման պատճառով բարձրացնելով գնաճի վտանգը: Այս պետությունների հետզհետե աճող տնտեսություններում կատարվելու է ներդրումների զգալի ծավալ, ինչի արդյունքում կարող է ձևավորել տնտեսության զարգացումից ավելի արագ զարգացող գնաճ:

Համաշխարհային տնտեսական այս կազմակերպության զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի տնտեսությունն այս տարի մի փոքր ավելի արագ է զարգանալու. տնտեսական աճի ցուցանիշը կհասնի երեք տոկոսի: Զեկույցը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում տնտեսության զարգացումը խթանելու համար իրականացվող թանկարժեք միջոցառումներն արդյունավետ կլինեն, սակայն երկիրը պետք է շուտափույթ սկսի իրականացնել պետական պարտքը առավել կառավարելի մակարդակի հասցնելու արժանահավատ ծրագրեր:

XS
SM
MD
LG