Մատչելի հղումներ

Իսլանդիայում հրաբխի ժայթքման ուժգնությունը նվազում է


Իսլանդիայում հրաբխի ժայթքման ուժգնությունը նվազում է
Իսլանդիայում հրաբխի ժայթքման ուժգնությունը նվազում է

Իսլանդիայում Գրիմշվոթն հրաբխի ժայթքման ուժգնությունը նվազում է, սակայն դրա արդյունքում արտանետված մխի պատճառով չորեքշաբթի օրը կարճ ժամանակով փակվել է Գերմանիայի մի քանի օդանավակայան:

Գերմանիայի իշխանությունները հայտնել են Համբուրգ, Բրեմեն և Բեռլին քաղաքների օդանավակայանների գործողության վերսկսման մասին:

Իսլանդիայի ամենաակտիվ Գրիմշվոթն հրաբխի ժայթքումը սկսվել էր շաբաթ օրը: Ժայթքման արդյունքում ծխի ամպը հասել է 20 կիլոմետր բարձրության:

Երեքշաբթի օրը դադարեցվել էր Անգլիայի հյուսիսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան սպասարկող ավելի քան 500 չվերթ, սակայն չորեքշաբթի օրը հայտարարվել է, որ Մեծ Բրիտանիայի օդային տարածքը մաքուր է հրաբխի մոխրից:

Իսլանդիայում անցյալ տարի Էյաֆյաթլայոքուլ հրաբխի պատճառով դադարեցվել է մոտ 100 հազար չվերթ, ինչն ազդել է մոտ 8 միլիոն ուղևորի ճանապարհորդության ծրագրերի վրա, իսկ ավիաընկերություններին հասցրել 2 միլիարդ դոլարի վնաս:

XS
SM
MD
LG