Մատչելի հղումներ

Հրաբխի ժայթքման պատճառով Իսլանդիայում փակվել է գլխավոր օդանավակայանը


Հրաբխի ժայթքման պատճառով Իսլանդիայում փակվել է գլխավոր օդանավակայանը
Հրաբխի ժայթքման պատճառով Իսլանդիայում փակվել է գլխավոր օդանավակայանը

Իսլանդիայի օդագնացության վարչությունը կիրակի օրը փակել է կղզու հիմնական օդանավակայանը։

Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն կարող է ստիպված լինել փակել նաև այլ օդանավակայաններ՝ երկրի ամենաակատիվ հրաբխի շաբաթ օրը սկսված ժայթքումից հետո։

Գիտնականների կարծիքով սակայն, քիչ հավանական է, որ ժայթքումն առաջացնի այլ հրաբխերի ժայթքման պատճառով առաջ եկած խնդիրների նման խնդիրներ։

Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության համաձայն, երկրի ամենամեծ սառցադաշտի տակ գտնվող Գրիմսվոթն հրաբուխը շաբաթ օրից ծխի ամպեր է արձակել առնվազն 11 կիլոմետր բարձրության վրա։

Հրաբխի ժայթքման շրջակայքում գտնվող տարածքներն անմարդաբնակ են։

Գրիմսվոթն հրաբխի ժայթքումը վերջին անգամ տեղի է ունեցել 2004 թվականին։

XS
SM
MD
LG