Մատչելի հղումներ

Հունգարիան փորձում է «հնարավորինս արագ» գործարք կնքել ԱՄՀ-ի հետ


Հունգարիան փորձում է «հնարավորինս արագ» գործարք կնքել ԱՄՀ-ի հետ

Հունգարիան փորձում է ֆինանսական օգնության գործարք կնքել ԱՄՀ-ի հետ այն ընթացքում, երբ երկրի արժույթի՝ ֆորինտի փոխարժեքը շարունակում է նվազել:

ԱՄՀ-ի հետ բանակցություններ վարող Հունգարիայի կառավարության խոսնակը հինգշաբթի օրը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը փորձում է «հնարավորինս արագ» գործարք կնքել ԱՄՀ-ի հետ:

Հունգարիայի կառավարությունն ու ԱՄՀ-ն անցյալ ամիս մեկնարկել են ներդրողների մտահոգությունները նվազեցնելուն ուղղված վարկային գծի վերաբերյալ բանակցություններ:

Հունգարիայի բարձրաստիճան բանագնացի համաձայն, իր երկրի կառավարությունը պատրաստ է չափազանց բաց բանակցությունների վարման՝ առանց որևէ նախապայմանների:

Հունգարիայի կառավարությունը երեք տարի առաջ նման դժվարությունների հանդիպելու ժամանակ նույնպես դիմել է ԱՄՀ-ին և Եվրամիությանը՝ 20 միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրելու խնդրանքով:

XS
SM
MD
LG