«Թուրքիայում ուրբաթ օրն ազատ է արձակվել Էրհան Թունջելը, որն ավելի վաղ անմեղ էր ճանաչվել 2007 թվականին Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված իրեն ներկայացված բոլոր մեղադրանքներով, սակայն ձերբակալվել էր՝ սպանության այս գործի վերաքննության ժամանակ»:
Այս մասին տեղեկացրել է Թուրքիայում հրապարակվող «Today’s Zaman» պարբերականը, որի համացանցային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Թունջելն ազատ է արձակվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից հինգշաբթի ուշ երեկոյան ստորագրված օրենքի համաձայն, որը մինչև հինգ տարի է նվազեցնում ձերբակալության առավելագույն ժամկետը:
Ըստ պարբերականի, դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ կասկածյալի կարգավիճակում Թունջելի կողմից ձերբակալության մեջ անցկացված ժամկետը գերազանցել է առավելագույնը, քանի որ վերջինս արդեն հինգ տարի և հինգ ամիս է գտնվում ազատազրկման մեջ:
Էրհան Թունջելը, որը եղել է Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչներից մեկը, տասը տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին Տրապիզոնում գտնվող «ՄըքԴոնալդս» ռեստորաններից մեկի ռմբակոծության մեջ իր ունեցած դերի համար: Թունջելից սակայն հանվել են հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ կապված բոլոր մեղադրանքները, ներառյալ դատախազի կողմից լրագրողի սպանության գործով առաջին դատավարության ընթացքում ներկայացված մեղադրանքներն այն մասին, որ ինքը հրամայել էր Հրանտ Դինքի սպանությունն իրականացնել Յասին Հայալին, որը հետագայում հայազգի լրագրողի սպանության իրականացմանը դրդել էր Օգյուն Սամասթին:
Ըստ «Today’s Zaman» պարբերականի, Թուրքիայի տեղական դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշմամբ Թունջելից, ինչպես նաև Հրանտ Դինքի սպանության գործով անցնող այլ կասկածյալներից, հանվել էին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մասին մեղադրանքները:
Հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման: